ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Կրկին երկրաշարժ՝ Իրանում. զգացվել է նաև Հայաստանում
19:30, 29.01.2023 | mamul.am
22644 | 0

Հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում՝ 3 բալ, Արարատի մարզում՝ 2-3 բալուժգնությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր