Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։ Ելույթ է ունեցել Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը. «Այսպես կոչված էկոակտիվիստները պնդում են, թե բողոքի ցույց են անում՝ իբրև վնաս պատճառող լեռնաարդյունաբերական գործունեության դեմ: Դա ի սկզբանե վատ պատրվակ էր և վատ հորինված պատմություն. ոչ ոք չհավատաց, թե ցուցարարներին իսկապես հուզում է շրջակա միջավայրը: Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն, որոնց մասին հարկ է մտածել՝ նավթի և գազի արդյունահանումը, շահագործումը, որը բնապահպանական աղետալի հետևանքներ ունեցավ, այդ թվում՝ Կասպից ծովում, բայց չգիտես՝ ինչու Գորիս-Ստեփանակերտ մայրուղին միակ տեղն է, որտեղ, այսպես կոչված, էկոակտիվիստները բողոքի ցույց են որոշել անցկացնել»,- խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին՝ ասել է Լոուրենս Մարտինը: |