ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.29, EUR 420.21, RUB 5.07, GBP 477.98
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+16 °C
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը
21:30, 30.01.2023 | mamul.am
2102 | 0

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին հանդիպելու հարցով, սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը: Հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ միայն խորհրդարանի DENK խմբակցությունն է կողմ եղել առաջարկին, CDA խմբակցությունը նշել է, որ չի կարող մասնակցել գործընթացին, այլ խմբակցություններից ոչ մի արձագանք չի եղել:
Հանձնաժողովից նշել են, որ հանդիպման համար մեծամասնություն չի ապահովվել, և ոչ մի հանդիպում չի նախատեսվում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ և այդ մասին կտեղեկացվի Ադրբեջանի դեսպանատանը:

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր