ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինային մատակարարել F-16 կործանիչներ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բայդենը «ոչ» է պատասխանել Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված համապատասխան հարցին։ Ավելի ուշ Բայդենի վարչակազմից պարզաբանել են, որ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային մեծ քանակությամբ զենք է մատակարարում։ |