Երևանը կարող է ապագայում միանալ «Միջին միջանցք» նախագծին, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, Թուրքիան համագործակցում է Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ, և Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև եռակողմ և քառակողմ ձևաչափերը մեծ օգուտ կտան տարածաշրջանին։
Նախարարի խոսքով՝ այնտեղ օգտակար կլինի նաև Հայաստանի ներկայությունը։