Թուրքիան հրաժարվել է ընդունել Կիպրոսի Հանրապետության փրկարարների օգնությունը փետրվարի 6-ի ողբերգական երկրաշարժից հետո. հայտարարել է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ քարտուղար Կոռնելիուս Կոռնելիուն: «Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ |