Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Հարցնում եք` ի՞նչ է ուզում Շուշին ազատագրած հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանից «Էրատո» ջոկատի անփառունակ հրամանատարի ընտանիքի կողմից խորհրդարան գործուղված «պարոն դատախազը» (այդպես նրան դիմեց քպ պատգամավորը)։ Ի գիտություն Գորիսի հյուրանոցներում մարտնչած «Էրատո» ջոկատի ՊԱՐՏՎԱԾ հրամանատարի, նրա ամուսնու, նրանց հետ փոխկապակցված, թուրքական շահեր սպասարկող պատգամավորական, անվտանգության ծառայության, ոստիկանության տարբեր աշխատակիցների հանցավոր խմբերի․ Խաղաղությո՛ւն ամենեցուն։ |