ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանը ծրագրում է գրավել Քիշնևի օդանավակայանը. Մոլդովայի վարչապետ
22:12, 21.02.2023 | mamul.am
7456 | 0

Ռուսաստանը նախատեսում է գրավել Քիշնևի օդանավակայանը և այնտեղ տեղակայել իր զինվորականներին։
Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչեանը։
Նրա խոսքով՝ ապակայունացման մի քանի սցենար կա, սակայն Մոլդովայի իշխանությունները պատրաստ են դիմակայել նման մարտահրավերներին։
Նա ընդգծել է, որ իր նպատակը երկրում խաղաղություն ու կայունություն ապահովելն է։
«Մոլդովան հանդես է գալիս մերձդնեստրյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, և մենք պետք է համաձայնենք խաղաղության և անվտանգության մեր նպատակների շուրջ»,- ասել է Ռեյչենը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր