ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում վերադառնալ միջուկային համաձայնագրին
10:48, 22.02.2023 | mamul.am
4243 | 0

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը, անդրադառնալով ՌԴ-ի՝ ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին (START) մասնակցությունը սառեցնելու մասին որոշմանը, հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավոր է կատարել Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրով ստանձնած պարտականությունները և թույլ տալ ԱՄՆ-ին ստուգել իր միջուկային զինանոցը: Այդ պայմանագիրը բարձրացնում է երկու միջուկային գերտերություններ՝ ՌԴ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունությանը և փոխադարձ վստահությանը:

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ, պայմանագրի կասեցումը կամ գործողության ժամկետի լրանալը կհանգեցնի եվրոպական անվտանգային ճարտարապետության հիմքերի խաթարմանը և, որ միջազգային զինանոցի վրա վերահսկողության կորուստը չի բխում ոչ միայն մասնակից երկրներ, այլ նաև՝ որևէ երկրի շահերից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր