ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ն Jdam-ER տեսակի GPS-ով կառավարվող հեռահար ռումբեր կտրամադրի Ուկրաինային. Bloomberg
12:30, 22.02.2023 | mamul.am
5437 | 0

Միացյալ Նահանգները Boeing-ի արտադրության մինչև 45 մղոն (ավելի քան 72 կմ) հեռահարությամբ GPS-ով կառավարվող Jdam-ER հրթիռներ կուղարկի Ուկրաինա: Այս մասին հայտնում է Bloomberg միջազգային գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պենտագոնը, ավելի վաղ, 2022թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամսվա փաթեթի շրջանակներում «բարձր ճշգրտությամբ ավիացիոն զինամթերք» կտրամադրի, սակայն չէր հստակեցվել՝ ինչ տեսակի: Պենտագոնի ներկայացուցիչ Քելլի Ֆլինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղարկվող զինամթերքի վերաբերյալ մանրամասներ չի բացահայտի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր