ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Ինչո՞ւ հենց հիմա շահագործվեց «Ամուլսարը»․ «Ժողովուրդ»
09:12, 23.02.2023 | mamul.am
5448 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը երեկ «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։

Նկատենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, կարելի է ասել, այս ժամանակահատվածում ոչինչ չի արել, որպեսզի հանքը շահագործվի, այլ իշխանություններն են ամեն քայլի դիմել, որպեզի փաստաթղթեր ստորագրեն՝ հանքը շահագործելու համար: Իշխանությունը փորձում է գումար հավաքել՝ ցույց տալու համար, որ այսպես բյուջե են լցնում և եկամուտներ ապահովում:

Գաղտնիք չէ՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցը նախկինում դժգոհություններ էր առաջացրել նաև Ջերմուկի բնակիչների շրջանում: Հիմա, Ամուլսարի հանքը շահագործելով, նաև ցանկանում են ակտիվացնել Ջերմուկում կյանքը, ցույց տալ, թե այնտեղ ամեն ինչ լավ է, բայց իրականում այնտեղ մարդիկ քիչ են, գրեթե դատարկ է քաղաքը: Այսպես փորձելու են ցույց տալ, թե Ջերմուկում կյանքն են ակտիվացնում և հետն էլ 250 մլն բյուջե են լցնում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր