ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ուկրաինան, ԱՄՆ-ի օգնությամբ, կկարողանա փոխել իրավիճակը մարտի դաշտում». Փենթագոնի ղեկավար
16:06, 24.02.2023 | mamul.am
5252 | 0

Փենթագոնի ղեկավար Լյոյդ Օսթինը CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի օգնությամբ ուկրաինական զորքերը կկարողանան փոխել իրավիճակը մարտադաշտում: «Մենք պատրաստում և զինում ենք մի քանի մոտոհրաձգային բրիգադ. սա բավականին զգալի ներուժ է։ Ի հավելումն դրան՝ կլինի լրացուցիչ հրետանի, ուստի նրանք հնարավորություն կունենան ճեղքել ռուսական պաշտպանությունն ու մանևրել և, կարծում եմ, որ սա այլ դինամիկա կստեղծի»,- նշել է Օսթինը։
Փենթագոնի ղեկավարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն Ուկրաինայի կողքին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ այն շարունակում է աշխատել իր ինքնիշխան տարածքները վերադարձնելու ուղղությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր