ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Leopard 2 տանկերն արդեն Ուկրաինայում են». Լեհաստանի ՊՆ
16:42, 24.02.2023 | mamul.am
6334 | 0

Լեհաստանի պաշտպանության նախարարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ առաջին Leopard 2 տանկերն արդեն հասել են Ուկրաինա։ Նման հայտարարությամբ Լեհաստանի ՊՆ-ն հանդես է եկել երկրի նախագահ Անջեյ Դուդայի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել էր, որ եթե ամբողջ աշխարհն օգնի Ուկրաինային այնպես, ինչպես դա անում է Լեհաստանը, պատերազմը կավարտվի:

Նշենք, որ Leopard 2 տանկերը նախագծված են եղել ռուսական Т-90 տեսակի տանկերի դեմ պայքարի համար։ Այն ունի ամուր զրահ, թիրախը խոցելու գերճշգրիտ հնարավորություն, հակառակորդին շատ մեծ հեռավորության վրա հայտնաբերելու համար նախատեսված հսկողության սարքավորումներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր