ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Միջազգային հանրությունը պետք է շրջափակումը վերացնելու ճնշում գործադրի»․ ԱՀ ՄԻՊ
22:06, 24.02.2023 | mamul.am
3520 | 0

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի վերջո, միջազգային հանրության նպատակը պետք է լինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ամբողջությամբ, անվերապահորեն և անհապաղ վերացնելու Արցախի շրջափակումը, այլ ոչ թե Ադրբեջանի հետ բանակցել Արցախ սահմանափակ քանակությամբ պարենամթերք ներկրելու հնարավորության շուրջ։ Մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ Ադրբեջանն իր օգտին է օգտագործում ստեղծված իրավիճակը՝ Արցախին մարդասիրական օգնության հասանելիության պատրվակով կրկին ժխտելու շրջափակման գոյությունը։ Ցավոք սրտի, շրջափակման յուրաքանչյուր նոր օրով Արցախը վերածվում է բացօթյա բանտի, մինչդեռ մարդկությունն այս առումով գործնականում դեռ լռում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր