ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Կանադայի պատժամիջոցների ցուցակում են Մեդվեդևի կինն ու որդին, Մատվիենկոն և Պուտինի օգնականը
12:36, 25.02.2023 | mamul.am
4769 | 0

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում ռուս պաշտոնյաների և գերատեսչությունների դեմ, այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Մենք հայտարարում ենք 129 ֆիզիկական և 63 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին, այդ թվում՝ Ռուսաստանի փոխվարչապետերի, նախարարների, ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաների, ռուս զինվորականների»,- հայտարարել է նա։

Կանադայի կառավարությունն արդեն հրապարակել է պատժամիջոցների ցուցակը, որում ներառված են նաև ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի կինը և որդին, Պուտինի օգնական Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և այլք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր