ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Շոլցը Հնդկաստանից կպահանջի հստակ գնահատական տալ ուկրաինական պատերազմին
17:42, 25.02.2023 | mamul.am
4879 | 0

Հնդկաստանը՝ որպես G-20-ի նախագահ, պետք է հստակ սահմանում տա Ռուսաստանի պատերազմին՝ ընդդեմ Ուկրաինայի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը The Times of India-ին տված հարցազրույցում՝ Հնդկաստան կատարած իր երկօրյա այցի սկզբում, որը սկսվել է շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։
«Մենք ինտենսիվորեն կքննարկենք մեր երկրների զարգացմանը, ինչպես նաև համաշխարհային խաղաղությանը վերաբերող բոլոր թեմաները, ինչը շատ կարևոր է»,- լրագրողներին ասել է Շոլցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հյուրընկալվելուց հետո։
Հնդկաստանը պատրաստ է «ներդնել խաղաղության ցանկացած ջանք»՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի համար։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Մոդին Շոլցի հետ հանդիպման արդյունքները հայտնելով։ Հնդկաստանը կոչ է արել լուծել խնդիրը երկխոսության և դիվանագիտության միջոցով դեռ մեկ տարի առաջ՝ ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր, ընդգծել է նա։
AFP-ն նշում է, որ Հնդկաստանը հրաժարվում է դատապարտել Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա և ընդլայնում է նավթի գնումները Մոսկվայից, որը Նյու Դելիի զենքի ամենամեծ մատակարարն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր