ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ֆրանսիայում անց են կացվում վերջին տասնամյակների ամենալայնածավալ զորավարժությունները
21:12, 25.02.2023 | mamul.am
8249 | 0

Ֆրանսիայի հարավում սկսվել են Orion-23 կոչվող զորավարժությունները։ Իշխանությունները նշում են, որ սա վերջին տասնամյակների ամենամեծ զորավարժությունն է, որին մասնակցում է մոտ 20000 զինծառայող: Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լեկորնուն։

Զորավարժությունների շրջանակում նրանք կազմակերպում են խոշոր մարտերի նմանակումներ ցամաքում, ծովում և օդում, ինչպես նաև հակամարտությունների նոր շրջաններում՝ քիբերտարածությունում, տիեզերքում և տեղեկատվական միջավայրում։

«Այս զորավարժությունները, որոնք կտևեն ավելի քան երկու ամիս, նպատակ ունեն նախապատրաստելու մեր ուժերը ժամանակակից պատերազմի ամենադժվար իրավիճակներին և կկարողանան ցույց տալ, որ մեր բանակն ի վիճակի է հակազդեցություն և տոկունություն ցուցաբերել բարձր ինտենսիվության հակամարտությունում»,- ասել է Լեկորնուն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր