Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաներն սկսել են հաճախակի կերպով «հույ» հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի։
Բանալի բառը«շուտափույթն» է։ Պետք է հասկանալ, թե ինչի համար են թուրքերը շտապեցնում։
Հնարավոր տարբերակներից են.
- ուկրաինական պատերազմի հնարավոր սառեցումը,
- Իրանում իշխանության տրանզիտն, ինչը կարող է փոխել այդ երկրի արտաքին քաղաքականությունը,
- իրենց ազդեցության գործակալ Հայաստանի վարչապետի ու իր թիմի թուլացումն ու մոտակա ամիսներին իշխանության կորստի վտանգը,
- կամ այդ ամենը միասին։
Հնարավոր է, որ մոտակա ամիսներին ևս հիմնարար իրադարձություններ են սպասվում, որոնք կարող են փոխել միջազգային կոնֆիգուրացիան»։