Ֆրանսիայի հարավում սկսվել են Orion-23 կոչվող զորավարժությունները։ Իշխանությունները նշում են, որ սա վերջին տասնամյակների ամենամեծ զորավարժությունն է, որին մասնակցում է մոտ 20000 զինծառայող: Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լեկորնուն։ Զորավարժությունների շրջանակում նրանք կազմակերպում են խոշոր մարտերի նմանակումներ ցամաքում, ծովում և օդում, ինչպես նաև հակամարտությունների նոր շրջաններում՝ քիբերտարածությունում, տիեզերքում և տեղեկատվական միջավայրում։ «Այս զորավարժությունները, որոնք կտևեն ավելի քան երկու ամիս, նպատակ ունեն նախապատրաստելու մեր ուժերը ժամանակակից պատերազմի ամենադժվար իրավիճակներին և կկարողանան ցույց տալ, որ մեր բանակն ի վիճակի է հակազդեցություն և տոկունություն ցուցաբերել բարձր ինտենսիվության հակամարտությունում»,- ասել է Լեկորնուն։ |