ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ
20:48, 27.02.2023 | mamul.am
4096 | 0

Կանադայի կառավարությունը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի անվտանգության ուժերի 12 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Սահմանափակումներ են սահմանվել Իսլամական Հանրապետությունում «մարդու իրավունքների համակարգված խախտումների համար». խոսքը Իրանում բողոքի ցույցերի կոշտ ճնշումների մասին է։

Պատժամիջոցների տակ ընկած մարդկանց թվում են Իրանի հյուսիս-արևմտյան Քուրդիստանի նահանգապետ Էսմայիլ-Զարեյ Քուշան և Սանանդաջում «Բասիջ» ռազմական ուժերի հրամանատար Մորթեզա Միր Աղայը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր