ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Էկոլոգիական աղետ. Թուրքիայում և Ադրբեջանում երաշտ է
17:18, 06.03.2023 | mamul.am
12495 | 2

Ադրբեջանական լրատվամիջոցները ահազանգում են երկրում երաշտի վտանգի մասին, քանի որ զգալիորեն նվազել է Կուր գետի մակարդակը: Ադրբեջանի Սուրրա բնակավայրի բնակիչ Ադիլ Շաբանլըի խոսքերով՝ այս ամիս Կուր գետի մակարդակը հասել է նվազագույնին: Նա ընդգծել է, որ ջրի սակավությունն ու ջրի բացակայությունը համապետական ​​խնդիր է, ուստի անհրաժեշտ է ջրային ռեսուրսները զգույշ և արդյունավետ օգտագործել։

Էկոլոգիական աղետ. Թուրքիայում և Ադրբեջանում երաշտ է

Երաշտի մասին ահազանգում են նաև Թուրքիայում. Թուրք պատգամավոր Մուհարրամ Ինջեն հայտարարել է, որ Թուրքիան ջրային ճգնաժամի շեմին է, ինչը կհանգեցնի արդյունաբերական ճգնաժամի:

Ավելի վաղ թուրքական թելեգրամյան ալիքներն հաղորդել են, որ թուրքիայի Չանագալա բնակավայրում ջրօգտագործման սահմանափակումներ են մտցվել:

Թուրքիայի արևելյան հատվածը սնուցող ցամաքած Տիգրիս գետի նկարները հաստատում են՝ Թուրքիայում երաշտ է սկսվում:

Էկոլոգիական աղետ. Թուրքիայում և Ադրբեջանում երաշտ է

Հաղորդում են նաև, որ Ստամբուլի ջրամբարները ևս աննախադեպ տեմպով ծանծաղում են:

Ավելի վաղ ամերիկյան Յելի համալսարանի հետազոտողները նշել էին, որ կլիմայական փոփոխությունների ֆոնին Թուրքիային սպառնում է առանց ջուր ապագա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր