Միացյալ Նահանգները և Եվրոմիությունը համատեղել են ջանքերը, որպեսզի քննարկեն ադամանդագործության ոլորտում ՌԴ դեմ պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպը։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները հանդիպել են ադամանդի արդյունաբերությամբ, առևտրով, ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկել են պատժամիջոցների քաղաքականության մեջ ոլորտի ներգրավվածության հարցի կարևորությունը։ ԱՄՆ պետդեպի հաղորդագրության համաձայն, ՌԴ-ն «շարունակում է միլիարդավոր դոլարներ վաստակել ադամանդի առևտրից», ինչով էլ պայմանավորված՝ առաջացել է նման պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը։ |