ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+19 °C
ԵՄ-ն Ուկրաինային է հատկացնում ևս 2 միլիարդ եվրո
17:30, 08.03.2023 | mamul.am
4579 | 0

Եվրոմիությունը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեի 2 միլիարդ եվրոյի ավելացումը, որից վճարվում են Ուկրաինային զենքի մատակարարումները։

Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Այսօր ԵՄ դեսպանները հավելյալ 2 միլիարդ եվրո են հաստատել Խաղաղության եվրոպական հիմնադրամի համար: Այս որոշումը հստակ ազդանշան է Ուկրաինային և մյուս գործընկերներին ռազմական աջակցության հարցում ԵՄ-ի շարունակական հանձնառության մասին», - ասվում է ուղերձում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր