Սևանից մեկնարկող երթից առաջ, պատասխանելով լրագրողի հարցին՝ իշխանական քարոզչամեքենան ու Ադրբեջանն անհանգիստ են, ասում են՝ պատերազմի համար դուռ է բացում եկեղեցին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, հոգևորականն ասել է. «Պատերազմի հրձիգն իրենք են: Եթե որևէ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունն այսօրվա իշխանությունների վրա է: Իրենք պարտավոր են պաշտպանել երկրի անվտանգությունը: Երկրի ներսում՝ ինչ տեղի կունենա, ո՛չ արտաքին ուժերի, ո՛չ թշնամիների, ո՛չ էլ որևէ մեկի խնդիրն է»: |