ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԵՄ-ն մինչև մարտի վերջ կվերապատրաստի ավելի քան 11000 ուկրաինացի զինծառայողի
21:00, 08.03.2023 | mamul.am
4227 | 0

Եվրոմիության ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը չորեքշաբթի օրը Ստոկհոլմում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Ուկրաինայում մինչև այս ամսվա վերջ ԵՄ ռազմական ուսումնական առաքելությունը կվերապատրաստի ավելի քան 11000 ուկրաինացի զինվորականի և ևս 30000-ի՝ մինչև տարեվերջ:
Բացի այդ, նա ասել է, որ առաքելությունը կպատրաստի անձնակազմեր տանկերի համար, որոնք Ուկրաինայի զինված ուժերին կմատակարարվեն ՆԱՏՕ-ի միջոցով։

Ռազմական ուսումնական առաքելություն ստեղծելու որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերի 17-ին։ Նրա խնդիրն է երկու տարվա ընթացքում ապահովել 15000 զինվորականների վերապատրաստումը։ Նոյեմբերի 15-ին առաքելությունն սկսել է իր գործողությունները փոխծովակալ Էրվե Բլեժանի հրամանատարությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր