ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դատի կտամ ՀՀ կառավարությանը». Արամ Գաբրիելյանով
15:24, 09.03.2023 | mamul.am
6719 | 5

Հայազգի լրագրող, ռուսաստանաբնակ հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը ներողություն է խնդրել իր ունկնդիրներից՝ Երևանում իր դասախոսությունը չեղարկելու համար: Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

«Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց այն, որ նա այդքան ճղճիմ է ու վախկոտ, չէի սպասում… Զուր չէ, որ նույնիսկ ուժայիններն են նրան թուրք Նիկոլ անվանում... Նիկոլները կգան ու կգնան: Ամեն ինչ լավ կլինի: Մի բան էլ, ես ՀՀ կառավարության դեմ հայց կներկայացնեմ ու կստիպեմ, որ ինձ Հայաստան թողնեն: Չգիտեմ՝ Փաշինյանը գիտի՞՝ ով է իր նախապապը. իմ նախապապը Տաթևի եկեղեցու վանահայրն է եղել: Եվ թափթփուկները չեն կարող ինձ զրկել իմ հոր հայրենիքից»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան արգելվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր