ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Փարիզը վերածվել է հսկայական աղբավայրի. աղբը մաքրողներն արդեն 7 օր էˋ գործադուլ են անում
18:48, 13.03.2023 | mamul.am
4522 | 0

Փարիզի փողոցներն արդեն մի քանի օր էˋ լցված են ա ղբով։ Աղբի բաքերը ոչ ոչ չի դատարկում, աղբը քաղաքից դուրս չի հանվում:
Պատճառը աղբահանների և աղբի այրման գործարանների աշխատողների գործադուլն է։ Նրանք դեմ են կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը, որը ենթադրում է կենսաթոշակային նվազագույն տարիքի բարձրացում 62 64-ի։

«7-րդ օրˋ առանց աղբահանության. գարշահոտ ու կեղտ. ոչ մի շտապ միջոց, նույնիսկ մասնակի՝ Փարիզի քաղաքապետարանից։ Փարիզցիների նկատմամբ անգործության և անհարգալից վերաբերմունքի ևս մեկ օրինակ»,- թվիթերում գրել է տրանսպորտի փոխնախարար Կլեման Բոնը։ Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները դժգոհում են անտանելի հոտից ու փողոցներում առնետների ու մկների հայտնվելուց։ Ռեստորանների և սուպերմարկետների սեփականատերերը մտահոգված են հակասանիտարական պայմաններով:

Իշխանություններն ասում են, որ խնդիրը փորձում են լուծել՝ աղբահանության մեջ ներգրավելով մասնավոր ընկերություններին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր