ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Զելենսկին պաշտոնանկ է արել 3 տարածաշրջանային ռազմական վարչակազմերի ղեկավարներին
19:36, 15.03.2023 | mamul.am
2900 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել տարածաշրջանային ռազմական վարչակազմերի 3 ղեկավարների։

Համապատասխան հրամանագրերը տեղադրված են պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Մասնավորապես, Լուգանսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը, Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն և Խմելնիցկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Գամալին ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Բոլոր 3 հրամանագրերում նշվում է, որ վարչակազմերի ղեկավարներն իրենք են դիմել աշխատանքից ազատվելու համար։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գայդայը կարող է թողնել Լուգանսկի շրջանային ռազմական վարչության նախագահի պաշտոնը և դառնալ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր