ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին Ադրբեջանի մասնակցության հայտի վերջնաժամկետը մարտի 31-ն է
20:54, 16.03.2023 | mamul.am
2739 | 0

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանի հավաքականի մասնակցության վերաբերյալ վերջնական հստակեցում կլինի մարտի 31-ին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Վերջինս հստակեցրել է` ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, մասնակցության հայտի վճարումների վերջնաժամկետը մարտի 31-ին է: Չվճարելու դեպքում միայն չեն մասնակցի առաջնությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր