ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Կապիտանը կալանավորվել է». Գոռ Աբրահամյան
10:42, 18.03.2023 | mamul.am
4766 | 0

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։
Հիշեցնեմ՝ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։
Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։
Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում»:

Աղբյուրը` Գոռ Աբրահամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր