ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Աղետը մոտեցել է. պետք է ոտքի կանգնել». Հրաչյա Պապինյան
17:18, 19.03.2023 | mamul.am
31866 | 0

Լրագրող, ռեժիսոր Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՂԵՏԸ ՄՈՏԵՑԵԼ Է: Այն, ինչին անհանգիստ ու տագնապով սպասում էինք տարիներ շարունակ, կատարվում է: Հերթական ԳԷՍ-ը Լոռու չքնաղ անկյուններից մեկում, Ձորագետի կիրճում՝ Հնեվանի կամ Արևածագի ձորում, որը Մարցագետի նման չորանալու է և անապատացնելու է գողտրիկ ու դրախտային այդ անկյունը: Պետք է ոտքի կանգնել ողջ երկրով մեկ, պայքարել ու թույլ չտալ, որ նման աղետը բախի մեր բոլորիս դուռը: Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են այցելում այստեղ և այս գեղեցիկ ու մի տեսակ կղզիացած չքնաղ բնությունը վաղվա զբոսաշրջային կարևոր հասցեներից է լինելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր