ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է «Միջազգային իրավական ներկայացուցչի մասին» օրինագծի փոփոխությունները. «Հարցը վերաբերում է մի խնդրի, որ մինչ էս պահը տարբեր եղանակներով էինք լուծում. նկատի ունեմ Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելուն: Ներսում որոշակի տարաձայություններ կային, թե նմանատիպ գործուղումների համար իրավական հիմքը կառավարության որոշումը պետք է լինի, թե՞ ոչ, ուստի քննարկումների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ լավագույն տարբերակը՝ վարչապետին նմանատիպ լիազորություն վերապահելն է»,- ասել է Կիրակոսյանը: |