ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Միրզոյան-Լավրով երեկվա հանդիպմանը. «Լավրովը ևս մեկ անգամ հայտարարեց այն, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք. հոկտեմբերի կեսերին կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը, որից Փաշինյանը չի օգտվել: Հոկտեմբերին կեսերին, որ՝ թե՛ տարածքային կորուստները, թե՛ զոհերը շատ ավելի այլ պատկեր ունեին: Լավրովը դա ասել է Արարատ Միրզոյանի ներկայությամբ, վերջինը դա չի հերքել... Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառներով հոկտեմբերի կեսին չի կանգնեցրել պատերազմը, թեպետ առկա էր դրա հնարավորությունը»,- հայտարարել է պատգամավորը: |