ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա զոհ
21:18, 21.03.2023 | mamul.am
4298 | 0

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորը, կա մեկ զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Այսօր ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` Լ․ Ս․, ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր