Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ քննարկելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին Ֆրանսիայի սենատում իր ելույթի ժամանակ ասել է Կոլոննան: Համապատասխան հրապարակումը հրապարակված է Սենատի թվիթերյան էջում։ Կոլոննան, մասնավորապես, նշել է. «Ֆրանսիան առաջին իսկ օրվանից դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչը սրում է իրավիճակը։ Ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երեւան, որպեսզի տեղ հասցնեմ այս միտքը»: |