ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին
12:36, 24.03.2023 | mamul.am
6013 | 2

«Մեր երկրում պետական լեզուն հայերենն է: Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ համատեղ ծրագրին, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում՝ որոշակի հաստատությունների ձևաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ արձանագրվեց, որ պետք է քննարկենք կոնցեպտը: Աշխատանքային խումբը ձևավորվել է, մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել»,- անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցների բացման մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Երկրորդ հնարավորությունը, որ քննարկվել է, կապված է Հայաստան ՌԴ քաղաքացիների մեծ հոսքի հետ։ «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե այդ քաղաքացիների համար կա կրթության կազմակերպման անհրաժեշտություն»,- նշել է նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր