«Ադրբեջանի կողմից ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի` Լաչինն արգելաբացելու մասին որոշումը չկատարելու հարցը դատարանը ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեին»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտնեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Դատարանը հնարավորություն ունի կազմել 3 դատավորից կազմված կոմիտե, որը կարող է ավելի հետևողականորեն որոշումների կատարմանը հետևել։ Նման պահանջ դատարանին բազմիցս ենք ներկայացրել, սակայն սա դատարանի ներքին խնդիրն է, և դատարանն ինքն է որոշում նման քայլ անել, թե ոչ»,–ասաց Կիրակոսյանը` հավելելով. «ՄԱԿ-ի դատարանը հատուկ ակտիվություն չի ցուցաբերում, որ Բաքուն կատարի իր որոշումը»: |