ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ո՞նց կարելի է հավատալ նրա խոստմանը». Բաբկեն Հարությունյան
15:18, 25.03.2023 | mamul.am
3429 | 0

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Երկրի վարչապետը ո՞նց կարա գնալ մի տարածքում կանգնի ու խոսի ինչ-որ ակադեմիական քաղաք կառուցելու մասին, ոչ մի ժամկետ չնշի ու ո՞նց կարելի ա հավատալ նրա խոստմանը։ Ընդ որում, կրթության կարևորությունից խոսում է մեկը, ով որոշել է, որ օրինակ համայնքի վարչական ղեկավար լինելու համար բարձրագույն կրթություն պետք չէ, պարեկ աշխատելու համար` պետք չէ, ընդհանրապես բարձրագույն կրթություն այնքան պետք չէ, որ ոչ մի առարկայական քայլ չի անում, որպեսզի երիտասարդները ձգտեն ԲՈՒՀ ընդունվել։
Ապագայի միակ որոշակիությունը` անորոշ ժամանակում Աշտարակի մայրուղուն մոտ լինելն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր