ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ա´յ տնաքանդ-կապիտուլյանտ, Շուշիից լավ ակադեմիական քաղա՞ք, ինչո՞ւ հանձնեցիր». Շարմազանով
20:06, 25.03.2023 | mamul.am
2756 | 1

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը թելեգրամյան իր էջում գրում է. «Կրթական կենտրոն Շուշի հանձնող Նիկոլը խոսում է ակադեմիական քաղաքից։

Աբսուրդի թատրոնը շարունակվում է։

Նիկոլը սաղ «պարերը պարել» է, հիմա խոսում է ակադեմիական քաղաքից։

Այ տնաքանդ-կապիտուլյանտ, Շուշիից լավ ակադեմիական քաղաք, ինչո՞ւ հանձնեցիր։

Շուշին եղել է 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի երկրորդ կեսի Արևելյան Հայաստանի կրթական կենտրոնը։

Սերժի ժամանակ Շուշիում հիմնադրվեց Տեխնոլոգիական համալսարան։

Շուշին Հայկական աշխարհի սիմվոլն ու կրթական կենտրոնն էր, բայց դա չխանգարեց Նիկոլին այն հանձնել։

Հիմա ի՞նչ ես եկել ակադեմիական քաղաքից խոսում։

Շուշիից լավ ակադեմիական քաղաք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր