Հանրապետության տարածքում` Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ցերեկը` 15-19 աստիճանով։ ![]() Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերն սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։ ![]() Եղանակը Երևանում Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.30C (2018 թ.) Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |