Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Նախորդ դարի 90-ականների սկզբին, երբ Արցախը դեռևս չուներ պետականություն և կանոնավոր բանակ, իսկ երկիրը, գտնվելով թշնամական խուլ շրջափակման մեջ, ամենօրյա հրթիռահրետակոծության էր ենթարկվում Շուշիից և շրջակա թշնամական ռազմահենակետերից, մենք մեզ ոչ միայն չէինք զգում անօգնական ու անորոշ վիճակում, այլև մեր ժողովրդի բոլոր շերտերի համառության և վճռական միասնության շնորհիվ, ելքեր էինք գտնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար... |