ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.04, EUR 414.13, RUB 4.77, GBP 480.55
+25 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«ՌԴ-ն մտադիր է չեղարկել ՀՀ-ի հետ ռոումինգը, իսկ ՀՀ-ն չչեղարկեց Արցախի հետ ռոումինգը». Կարեն Հեքիմյան
01:00, 30.03.2023 | mamul.am
3317 | 0

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Տարածք գրավում և պահում են ոչ միայն զենքով:
Պարզվեց, որ Ռուսաստանը մինչև 2025 թվականը մտադիր է չեղարկել միջազգային բջջային ռոումինգը Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ:
Համեմատության համար հիշեցնեմ, որ Հայաստանն այդպես էլ չչեղարկեց Արցախի հետ ռոումինգը: Ավելին, բջջային կապի հայաստանյան օպերատորներն օդից միլիարդներ աշխատեցին:
Անուն առ անուն հիշեք Հայաստանում և Արցախում գործող բջջային օպերատորներին: Մտաբերեք նաև վերջիններիս հետ փոխկապակցված անձանց և հետևություններ արեք»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր