ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին
18:24, 29.03.2023 | mamul.am
1755 | 0

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն պաշտոնապես ճանաչել է, հայտնում է «Լուրեր»-ը։

Ադրբեջանն այս պահին հաստատում է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերության փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելին է։ Իրավապաշտպանների տվյալով՝ ադրբեջանական գերության մեջ է 80 անձ։

«Ընդանրապես այցի հետ կապված մանրամասներ չենք կիսում հանրության հետ, սակայն կարող եմ հաստատել, որ հերթական տեսակցությունը տեղի է ունեցել մարտի սկզբին: Այդ ընթացքում բոլոր պահվող անձանց, որոնց գերեվարումը հաստատված է Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր կազմակերպությանը, տեսակցել են մեր պատվիրակները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր