ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից
09:42, 30.03.2023 | mamul.am
2867 | 0

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որի պատճառով «Ջրամատակարարում» ՓԲ ընկերության մասնագետները չեն կարողանում լուծել գյուղի ոռոգման ու խմելու ջրի հարցը։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիսագորի համայքնապետ Գագիկ Նասիբյանը տեղեկացրել է, որ մինչև ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակվելը ոռոգման ու խմելու ջրի մատակարարման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, բայց քանի որ դրանք չէին ավարտվել, այս պահի դրությամբ ջրի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։

«Այն ավելի լուրջ է, քան գյուղի՝ թշնամու վերահսկողության տակ գտնվելը, որովհետև մարդիկ հողը մշակելով են կարողանում գոյատևել։ Տնամերձ հողամասերը մշակվում են, բայց ջուր չկա, որպեսզի ոռոգվեն։ Արդեն հասցրել ենք որոշ մշակաբույսեր ցանել։ Այս պահին էլ են գյուղում աշխատանքներ ընթանում` չնայած, որ բնակիչների մոտ մտահոգություն, այնուամենայնիվ, կա»,- ասել է Գ. Նասիբյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր