ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
21:30, 30.03.2023 | mamul.am
6577 | 0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրող կամ այնտեղ այցելող ամերիկացի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Ռուսաստանի Դաշնությունը։

ԱՄՆ պետքարտուղարն այս հայտարարությունն արել է The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալության ֆոնին։

«Մենք խստագույնս դատապարտում ենք լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ահաբեկելու, ճնշելու և պատժելու Կրեմլի շարունակական փորձերը։ Պետքարտուղարության առաջնահերթությունը արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունն է։ Մենք կրկնում ենք մեր խիստ նախազգուշացումները Ռուսաստանի Դաշնության տարածքում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող վտանգի մասին», - ասվում է Բլինկենի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր