Մարտի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից ձերբակալված անձանց մասով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 24News-ին ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ առանց որևէ անձի անուն և այլ մանրամասներ նշելու։ Երեկ հայտնի էր դարձել, որ ՆԳՆ ոստիկանությունը Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու կենտրոնական բաժին էր տեղափոխել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու վերջինիս վարորդն են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |