ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+23 °C
Սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվող վանքը
22:18, 01.04.2023 | mamul.am
5879 | 1

Հայաստանի Տավուշի մարզի նշանավոր ու խոշոր վանքերից մեկն է խորանաշատը, որը կառուցվել է 13-րդ դարում։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների հովանավորությամբ։


Խորանաշատը գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի մոտակայքում։ Գտնվելով սահմանին բավական մոտ՝ այնուամենայնիվ դեպի վանք ուխտավորների որոշակի այցելություն է լինում տարվա ընթացքում։

Հոգևոր ու կրթական կենտրոն լինելուց բացի, Խորանաշատը նշանավոր էր նաև որպես գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։

Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին, Սուրբ կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռ և այլ օժանդակ շինություններ։

Եկեղեցական շենքերը հատկապես աչքի են ընկնում իրենց բարձրարժեք քանդակներով ու բարձրաքանդակներով, հատկապես ուշագրավ են գավթի մուտքի երկու կողմերում գտնվող առյուծի և եզի բարձրաքանդակները և գավթի հատվող կամարներով իրականացված ծածկը։

Գլխավոր եկեղեցու խորանը ունի 12 խորանիկներ, որից էլ հավանաբար վանքը ստացել է Խորանաշատ անվանումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր