Հայաստանի Տավուշի մարզի նշանավոր ու խոշոր վանքերից մեկն է խորանաշատը, որը կառուցվել է 13-րդ դարում։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների հովանավորությամբ։ ![]() ![]() Խորանաշատը գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի մոտակայքում։ Գտնվելով սահմանին բավական մոտ՝ այնուամենայնիվ դեպի վանք ուխտավորների որոշակի այցելություն է լինում տարվա ընթացքում։ ![]() Հոգևոր ու կրթական կենտրոն լինելուց բացի, Խորանաշատը նշանավոր էր նաև որպես գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ ![]() Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին, Սուրբ կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռ և այլ օժանդակ շինություններ։ ![]() ![]() Եկեղեցական շենքերը հատկապես աչքի են ընկնում իրենց բարձրարժեք քանդակներով ու բարձրաքանդակներով, հատկապես ուշագրավ են գավթի մուտքի երկու կողմերում գտնվող առյուծի և եզի բարձրաքանդակները և գավթի հատվող կամարներով իրականացված ծածկը։ ![]() ![]() ![]() Գլխավոր եկեղեցու խորանը ունի 12 խորանիկներ, որից էլ հավանաբար վանքը ստացել է Խորանաշատ անվանումը։ |