Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրոք արդեն անամոթության և լկտիության հետ գործ ունենք։ Հայտնի ընտանիքի ստերը վաղուց արդեն անցել են բոլոր թույլատրելի սահմանները։ Չի կարելի հոգնել, հիասթափվել ու լռել, ամեն մի բառին ու ամեն մի կեղծիքին անհրաժեշտ է արձագանքել։ Չի կարելի մեծամտություն և էլիտիզմ դրսևորել, իբրև թե մենք կրթված մարդիկ ենք ու չենք կարող ցածր բանավեճի մեջ մտնել կամ էլ փսևդո ինտելեկտուալ դիրքերից պնդել, թե մենք երևույթներն ենք քննարկում, այլ ոչ թե մարդկանց։ |