ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Քաղաքապետի ընտրությունների մասով իշխանությունները նոր ծրագիր ունեն․ «Ժողովուրդ»
09:36, 05.04.2023 | mamul.am
4403 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանում կայանալիք արտահերթ նիստն իրականում տեղի չի ունենա: Խոսքն այն նիստի մասին է, որտեղ, իբր թե, պետք է ընտրեին Երևանի նոր քաղաքապետին: Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գնալ այլ ճանապարհով: Մեր տեղեկություններով՝ որոշում է առկա, որ ավագանու անդամները չեն գնա, չեն գրանցվի նիստին և, հետևաբար, նաև քվորում չեն ապահովի:

Այդ նիստի ժամանակ Լևոն Հովհաննիսյանը, որը հիմա կատարում է քաղաքապետի պարտականությունները և նախագահում նաև ավագանու նիստերը, կհայտարարի քվորման բացակայության մասին, և ընտրությունները կչեղարկվեն: Արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ Լևոն Հովհաննիսյանը կմնա ու կղեկավարի այնքան ժամանակ, մինչև տեղի կունենան Երևանի ավագանու հերթական ընտրությունները:

ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն ասում են, որ այս պահի դրությամբ իշխանական վերնախավում որոշված է, որ այդ ընտրություններն արտահերթ կերպով չեն լինի, այլ կօգտագործեն այս ընթացքում առկա ժամանակը, որպեսզի լավ աշխատեն և սեպտեմբերին կարողանան մասնակցել ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դեմքով: Սա է իշխանությունների այս պահի ծրագիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր